Բաքուն Մոսկվայից ստացել է՝ Շուշիում «Իսկանդերների» կիրառման մասին նամակի պատասխանը․ Իլհամ Ալիեւ

Բաքուն Մոսկվայից ստացել է՝ Շուշիում «Իսկանդերների» կիրառման մասին նամակի պատասխանը․ Իլհամ Ալիեւ

Բաքուն ստացել է Մոսկվայից Շուշիում «Իսկանդերների» կիրառման մասին նամակի պատասխանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նա ասել է, որ Ռուսաստանի ՊՆ-ն պատասխան նամակում հայտարարել է, որ չի արձանագրել Ղարաբաղում «Իսկանդերի» արձակում, սակայն սա ադրբեջանական կողմի նամակի ամբողջական պատասխանը չէ։

«Գլխավոր հարցը մեր նամակի կայանում է նրանում, որ արգելված մահաբեր «Իսկանդեր Մ»-ի հրթիռները հայտնվել են Հայաստանի ձեռքում։ Ի վերջո, դա անհնար է։ Դա կարելի է անել երկու ճանապարհով, կամ մաքսանենգությամբ կամ էլ միջազգային իրավունքի նորմերը խախտելուվ, քանի որ հայկական բանակը կարող է ունենալ միայն «Իսկանդեր Է», այսինքն՝ էքսպերտա-էքսպորտային տարբերակը»,- հայտարարել է Ալիեւը ասելով, որ Բաքուն գիտի, թե ինչու եւ երբ է արձակվել հրթիռը։