Արցախում հանրահավաք և երթ կանցկացվի

Արցախում հանրահավաք և երթ կանցկացվի

Արցախի «Արդարություն» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ մայիսի 28-ին Արցախում երթ և հանրահավաք կանցկացվի՝ «Զարթնի՛ր, լաո՛, հանուն Արցախի» խորագրով:

Ըստ որոշ չհաստատված տեղեկությունների հանրահավաքներ կլինեն նաև Արցախի այլ բնակավայրերում։

Հայտարարությունը շատ է ոգևորել արցախցիներին։ Այսպիսի ոգևորում ֆեյսբուքի արցախյան տիրույթում պատերազմից հետո դեռ չենք հանդիպել։ Հատկանշական է, որ այս հայտարարությունը սկսվեց տարածվել հիմնականում Արցախի «Արդարություն» և ՀՅԴ կուսակցությունների ու նրանց համակիրների էջերով։