Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան այլևս չէին կատարում. Ավինյան

Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան այլևս չէին կատարում. Ավինյան

Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան այլևս չէին կատարում, քաղաքապետարանի որոշմամբ դրանք հեռացվում են ու փոխարինվում են նորերով՝ սակուրաներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բոլոր ծառերը, որոնք որ ընտրված են փոխարինման համար, մեր քաղաքային պայմանների համար են։ Սա բնական պրոցես է, այն ծառերը, որոնք նույնիսկ տերև ունեն, մեզ թվում է, թե կանաչ են, ավարտել են իրենց կենսունակությունը»-նշեց Ավինյանը։