Ձեր իշխանության օրոք ջավախքցին ծաղկում էր. Աշոցքի բնակիչը` Քոչարյանին (տեսանյութ)

Ձեր իշխանության օրոք ջավախքցին ծաղկում էր. Աշոցքի բնակիչը` Քոչարյանին (տեսանյութ)

Աշոցքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ Հովհաննես Քալաշյան անունով Աշոցքի մի բնակիչ, որն ասաց` ծնունդով Ջավախքից է, նաև ոստիկանական` թոշակի անցած մայոր է, Քոչարյանին հարց ուղղելիս հիշեց, որ իր իշխանության օրոք Ջավախքին մեծ ուշադրություն էր դարձվում, ջավախքցին ծաղկում էր, Հայաստանը Հայոց լեզվի և պատմության դասագրքեր էր տպագրում և ուղարկում Ջավախքի հայկական դպրոցներ, նաև այնտեղից ուսուցիչներ էին գալիս Հայաստան` անվճար վերապատրաստման: Հիմա այդ ամենը վերացել է: Ուստի հարցրեց նա երկրորդ նախագահին` իշխանության գալու դեպքում ինչ ծրագրեր ունեն Ջավախքի և ջավախահայության համար:

Քոչարյանը հաստատեց քաղաքացու ասածները, հիշեց, թե ինչպիսի ամուր կապեր ունեին իր օրոք Վրաստանի և Ջավախքի հետ, թե որքան լուրջ էին ընդունում վրացիները մեզ այն ժամանակ, ու խոստոցավ` այդ ամենը վերականգնելու են:

Մանրամասն` տեսանյութում