Փաստացի ՆԱՏՕ-ի անդամ պետությունը առաջին հարձակումն է սկսել հետսովետական տարածքի վրա՝ Լեռնային Ղարաբաղում․ Վիտալի Միլոնով

Փաստացի ՆԱՏՕ-ի անդամ պետությունը առաջին հարձակումն է սկսել հետսովետական տարածքի վրա՝ Լեռնային Ղարաբաղում․ Վիտալի Միլոնով

Լեռնային Ղարաբաղ այցելած ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը EADaily –ի թղթակից Եգոր Զուբցովին տված հարցազրույցում ներկայացրել է մանրամասներ եւ տպավորություններ այդ այցից։ Նա արձանագրել է, որ Անդրվոկվասում շարունակվում մարտական գործողությունները հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ պետություն հանդիսացող Թուրքիայի առաջին հարձակումը հետսովետական տարածքի վրա։

- Վիտալի Վալենտինովիչ, նախօրեին դուք եղել եք Լեռնային Ղարաբաղում։ Պատմեցեք խնդրեմ, թե ինչ տեսաք դուք այնտեղ։

- Թուրքական անօդաչուներ, ԻՊ վարձկաններ, ադրբեջանցի զինվորականներ։ Ստեփանակերտի կենտրոնի ռմբահարում, հուղարկավորություններ եւ ավերված տներ։

- Իսկ ադրբեջանցի զինվորականներին մոտիկ հեռավորության վրայից տեսաք, թե՝ հեռվից

- Հեռվից

- Այսինքն դիտարկման սարքի օգնությամբ։

- Այո, քանի որ եթե մոտ լինեին, ապա կամ նրանք ինձ կսպանեին, կամ ես նրանց։ Շատ հնարավոր է, որ դրանք ադրբեջանցի զինվորականներ չէին։ Թեեւ դժվար է հասկանալ, դրանք ադրբեջանցի ժամկետային զինվորներ են, թե ԻՊ-ական վարձկաններ։ Նրանք հիմնականում հայ զինվորականների գերի չեն վերցնում, սպանում են։ Տեղում մահապատժի են ենթարկում։

- Այսինքն դա ճիշտ է։

- Բացարձակ ճշմարտություն է։ Կան շոկի մեջ գցող կադրեր, թե ինչպես են մարդիկ ադրբեջանական զինվորական համազգեստ հագած եկել գյուղ եւ գերի վերցրել 75-ամյա ծեր մարդու, նրան փաթաթել են հայկական դրոշով, ապա գնդակահարել։ Նրանք այդ ամենը տեսագրել են եւ քրքջացել։ Այն, որ նրանք բարբարոս են, դա միանշանակ է։

- Կրակի դադարեցման մասին հայտարարելուց հետո ադրբեջանական կողմից հարվածները շարունակվում են

- Առաջին օրը՝ գիշերվա ընթացքում Ստեփանակերտը չհարվածեին։ Ադրբեջանցիները իրականում չունեն ինչ որ բանակ։ Դա առասպել է։ Առասպել՝ ինստագրամի եւ սելֆիների համար։ Հիմա Թուրքիայի Գլխավոր շտաբի կեսը նրանց մոտ է նստած, մյուս կեսով էլ իսրայելական հետախուզական եւ հարվածային անօդաչուներն են, որոնք կիրառվում են ոչ միայն Ղարաբաղում, այլ նաեւ բուն Հայաստանի տարածքում։ Ես այդ անօդաչուները ինքս եմ տեսել։ Կարող եմ ասել՝ սա ՆԱՏՕ-ի պետության առաջին հարձակումն է հետսովետական տարածքի վրա։