Ես և Նաիրին գրկում և ջերմ համբուրում ենք Ձեզ․ Հայկ Սարգսյան

Ես և Նաիրին գրկում և ջերմ համբուրում ենք Ձեզ․ Հայկ Սարգսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վերջերս «Սպիտակ Շորժա» լողափի փարթիի պատճառով սկանդալի մեջ հայտնված Հայկ Սարգսյանի ու նրա եղբոր՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի ծննդյան օրն է։ Հայկն ու Նաիրին երկվորյակ եղբայրներ են։

Այս կապակցությամբ Հայկ Սարգսյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան իր էջում և գրել.«Ամեն տարի օգոստոսի 9-ին ընտանիքով, բարեկամներով և ընկերներով նշում ենք իմ և Նաիրիի ծննդյան օրը։ Մեծ երջանկություն է ունենալ Նաիրիի նման զույգ եղբայր, հրաշք ծնողներ և ավագ քույրիկներ։

Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք բոլոր բարեմաղթանքների և շնորհավորանքների համար։ Ես և Նաիրին գրկում և ջերմ համբուրում ենք Ձեզ»