Պապ ջան, լույսով գնա, դու ապրելու ես իմ մեջ. պատգամավոր Հայկ Կոնջորյանի գրառումը

Պապ ջան, լույսով գնա, դու ապրելու ես իմ մեջ. պատգամավոր Հայկ Կոնջորյանի գրառումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։


Հ. Գ. Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար»։