Ձեր տված տունը ձեր գլխին կպնի․ ի՞նչ է կատարվել

Ձեր տված տունը ձեր գլխին կպնի․ ի՞նչ է կատարվել

Կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց հերթական բողոքի ակցիան է մեկնարկել։ Քաշաթաղի շրջանի բնակիչների պնդմամբ՝ սերտիֆիկատներ են ստացել բնակարանների համար, բայց չեն կարողանում բնակարան գնել, քանի որ բանկի հետ գործարք կատարելուց առաջ հասկանում են, որ բազմաթիվ խնդիրների են առնչվելու։ Քաշաթաղցիների խոսքով՝ նախ կանխավճարի գումար է պահանջվում, որը իրենք չունեն, բացի այդ էլ պետք է ունենալ վարկային մաքուր պատմություն, ինչը ևս շատերի մոտ բացակայում է։

«10 մլն ես տալիս, միանգամից մեզ տուր, ինչի ես բանկի միջոցով տալիս, մեզ էլ գցում ավելորդ բարդ սիտուացիաների մեջ։ Էդ գնով տուն դուք էսօրվա Հայաստանում որտեղ եք տեսել։ Լավ, ասենք 10 միլիոնով տուն գտանք, բայց բանկը եկավ ու տունը գնահատեց 6 միլիոն, բա էն մնացած 4 միլիոնը որտեղից ենք տալու։ Կոպեկ չունենք, ոնց ենք տալու, հարց եմ տալիս»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաշաթաղցիներից մեկը։

«Մենակ մեծ-մեծ խոսում են։ Հ1-ը միացնում ես, մենակ խոսում են, թե էս արեցինք, էն արեցինք, էս տվեցինք, էն տվեցինք, էս է ձեր տվածը, հա՞։ Մենք չենք ուզում էս ձևով տուն ունենալ։ Եթե տալիս եք, նորմալ տվեք, մենք էլ արդեն սկսենք մտածել՝ հետոն ոնց ենք ապրելու։ Ձեր տված տունը ձեր գլխին կպնի»,- հավելեց նա։