Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն․ վարչապետ

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն․ վարչապետ

Այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկո Փաշինյանն «ավետեց», որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։

Ապա հիշեցրեց, որ երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, իսկ ընդհանուր արձանագրվել է 70 մահ։

Նա նաև նշեց, որ հանրության շրջանում քննարկվում է, թե կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ նրանք համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ։  

Ու դա, ըստ Փաշինյանի, ունի կոնկրետ բացատրություն՝ իբրև թե միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդների ու մահերի թիվը։

«Ի վերջո, մեր կառավարությունը որևէ մանիպուլյատիվ գործողություն ու տեղեկություն չի փոխանցել հանրությանը։ Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք, պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրենք ոչ մի ոչ ստույգ տեղեկատվություն այս ընթացքում չեն փոխանցել։

Վարչապետը երեկ նկատել էր, որ տաքսիների մեջ չեն պահվում հակահամաճարակային կանոնները։Ուստի հայտարարեց, որ այս առումով պետք է անցնել ավելի խիստ հսկողության։ 

«Պետք է պահել սոցիալական հեռավորություն, իրար հետ շփվելիս պետք է պարտադիր հաղորդակցվել դիմակ կրելով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։