Կհանդիպեն Բլինկենն ու Լավրովը

Կհանդիպեն Բլինկենն ու Լավրովը

ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը վաղը կհանդիպի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, որը տեղի է ունենալու Ստոկհոլմում։ Այս մասին հայտարարել է Բլինկենն այսօր Ռիգայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների հավաքի ժամանակ։ Նա մասնավորապես ասել է, որ իր խորհրդակցությունները Ուկրաինական իրավիճակի հետ կապված վաղը կշարունակվեն ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, որտեղ նախատեսված է իր եւ Ուկրաինայի ԱԳ նախարար Կուելբայի եւ իր ու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Բլինկենն ասել է, որ Ռուսաստանը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել եւ ապակայունացնել ներուկրաինական իրադրությունը։ Նա հավելել է, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ապա ԱՄՆ-ն վճռական քայլեր կձեռնարկի եւ արտակարգ գործուն տնտեսական միջոցառումներ կիրականացնի, որոնցից նախկինում Վաշինգտոնը զերծ է մնացել։