Հայտնի դերասանը հրաժարվել է սոցկայքերից՝ հոգեբանական վիճակի պատճառով

Հայտնի դերասանը հրաժարվել է սոցկայքերից՝ հոգեբանական վիճակի պատճառով

Դերասան Թոմ Հոլանդը իր սոցկայքային բաժանորդներին տեղեկացրել է, որ որոշ ժամանակով մտադիր է հեռանալ սոցկայքերից։ Ըստ դերասանի, սոցկայքերը բացասաբար են ազդում իր հոգեբանական վիճակի վրա եւ ինքը ցանկանում է որոշ ժամանակով դրանք բացառել իր կյանքից։

«Ես սոցկայքերից ժամանակավորապես հեռանում եմ՝ իմ հոգեբանական առողջական վիճակի պատճառով, քանի որ կարծում ե, որ «Թվիթերն» ու «Ինստագրամը» չափազանց անհանգստացնում են մարդուն ու ճնշում»,- գրել է Հոլանդը, հավելելով, որ ինքը լարվում է, երբ իր մասին գրված որեւէ բան է կարդում։ Դերասանը նաեւ ներկայացրել է stem4 կազմակերպության մասին, որը օգնում է փոքրիկ երեխաներին հաղթահարել իրենց հոգեբանական խնդիրները։ Դերասանի գրառումը դարձել է առիթ, որպեսզի խնդրի հանդեպ հանրային ուշադրություն սեւեռվի։