Աշնանը կարող է լինել կորոնավիրուսի նոր ալիք․ ամերիկացի ինֆեկցիոնիստ

Աշնանը կարող է լինել կորոնավիրուսի նոր ալիք․ ամերիկացի ինֆեկցիոնիստ

Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է նոր ալիքով հարվածել մարդկանց այս տարվա աշնանը։ Այս մասին հայտարարել է ամերիկացի ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչին։ Նրա խոսքով, իշխանությունները սպասում են ինֆեկցիայի նոր ալիքի եւ ցանկանում են պատրաստվել դրան։ Նա նաեւ ասել է, որ կես տարի անց երկիրը կկատարելագործի վիրուսի դեմ պայքարի մեթոդները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ այս առնչությամբ հայտարարել է, որ իրենք պատրաստ են նաեւ երկրորդ ալիքի դիմագրավմանը։ Նշենք, որ ներկայումս ԱՄՆ-ում կա 160 հազար վիրուսակիր, իսկ մահացածների թիվը 2,9 հազար է։