Իրանցի կանանց հսկում են ԱԹՍ-ներով

Միացյալ Ազգերի կազմակերպությունում հայտարարել են, որ Իրանը կիրառում է անօդաչու թռչող սարքերը եւ խոցելիություն առաջացնող թվային տեխնոլոգիաները՝ իրանցի կանանց շրջանում հագուկապի կանոնները հսկելու եւ այլախոհությունը ճնշելու համար։ Համաձայն mignews-ի, իրանական անվտանգային ծառայությունները կիրառում են պետության կողմից հովանավորվող ինքնադատաստանը, որպեսզի մարդկանց սադրեն կիրառել տարատեսակ թվային հավելվածները՝ կանանց կողմից հագուկապի կանոնների խախտումները մասնավոր տրանսպորտային միջոցներում, ինչպիսիք են տաքսիները, շտապբուժօգնության մեքենաները եւ սեփական մեքենաները, իշխանությունների պատկան մարմիններին տեղեկացնելու համար։ Ընդ որում, այն կանայք, որոնք մարտահրավեր են նետում իշխանություններին կամ բողոքի ձայն բարձրացնում գործող կարգերի դեմ, պատժում են ամենադաժան կերպով՝ ձերբակալելով, ծեծի ենթարկելով, ձերբակալման ընթացքում սեքսուալ բռնություն նրա նկատմամբ կիրառելով։
Կարծիքներ