ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ գործակցության մեխանիզմները լավագույնն են ՀՀ-ի համար․ Պեսկով

ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ գործակցության մեխանիզմները լավագույնն են ՀՀ-ի համար․ Պեսկով

Հայաստանը ՀԱՊԿ-ի և Մոսկվայի հետ երկկողմ մեխանիզմներից լավ որևէ այլ բան չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով, պաշտոնական Մոսկվան համաձայն չէ երկկողմ մեխանիզմների և ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի քննադատության հետ։

«Մենք բացարձակ համաձայն չենք ՀՀ վարչապետ Փաշինյանի խոսքերի հետ, թե Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշումը կապված էր երկրի անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ի անբավարար «գործիքակազմի» և հայ–ռուսական գործընկերության հետ։ Դա այդպես չէ։ Կարծում եմ, որ Հայաստանում ամեն դեպքում մեծ մասը հասկանում է, որ ՀԱՊԿ գործիքակազմն ու հայ–ռուսական գործընկերությունը ներկա պահին բացարձակապես անփոխարինելի են», - ասել է նա։

«Հայաստանն այս գործիքներից լավ ոչինչ չունի»,-նշել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանը ցավում է ղարաբաղցի հայերի համար և շարունակում է նրանց մարդասիրական օգնություն ցուցաբերել։