Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք

Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 25 նոր դեպք: Այս մասին հայտնում է stopcov.ge կայքը: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1250 դեպք:

Ապաքինվել է ևս 10 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1010: Մահացությունների թիվը 17 է։ Կարանտինում գտնվում է 7 068 մարդ։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը օգոստոսի 10-ի դրությամբ կազմել է մոտ 20,1 միլիոն մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է մոտ 735 հազար, առողջացածների թիվը՝ մոտ 13 միլիոն մարդ։