Կրակոցներ գերմանական Հանաու քաղաքում, կան զոհեր եւ վիրավորներ

Կրակոցներ գերմանական Հանաու քաղաքում, կան զոհեր եւ վիրավորներ

Գերմանիայի Հանաու քաղաքում այս գիշեր տեղի է ունեցել հրաձգություն, որի պատճառով զոհվել է ութ մարդ։ Եվս վեց մարդ էլ վիրավորվել է։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ուժայիններ։

Լայնածավալ հատուկ գործողություններ են իրականացվում ամբողջ Գերմանիայի տարածքում՝ այլ անհայտ հանցագործներին ձերբակալելու նպատակով, որոնք կարող են նույնպես ներգրավված լինել զինված հարձակման մեջ։ Այս մասին հայտնում է RT-ն։ Արյունալի հարձակման պատճառներն անհայտ են, Հայտնի է, որ զոհերի թվում եղել են ինչպես քրդեր, այնպես էլ թուրքեր։

Հիշեցնենք, որ Հանաուն 100 000 բնակչությամբ քաղաք է, որը գտնվում է Ֆրանկֆուրտի ֆինանսական կենտրոնից 19 կմ հեռավորության վրա։