Թրամփն ընտրություններից հետո հավաքել է 170 միլիոն դոլար՝ նվիրատվություն

Թրամփն ընտրություններից հետո հավաքել է 170 միլիոն դոլար՝ նվիրատվություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընտրությունների օրվանից հետո հավաքել է 170 միլիոն դոլար հանգանակություն։ Այս մասին հայտնում է ABC news-ը։ Նշվում է, որ հանգանակության հավաքման աղբյուրներից մեկը հանդիսացել է Թրամփի էլեկտրոնային նամակը, որով հաղորդվել է, որ ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել խարդախություն եւ նվիրատվությունները անհրաժեշտ են ընտրությունները պաշտպանելու համար։ Հաղորդման մեջ մեջբերվում է Թրամփի որդու խոսքերը, ըստ որոնց, Թրամփը եղել է ճիշտ, երբ հայտարարել է, որ փոստային քվեարկությունը խնդիրներ կարող է ստեղծել եւ ամերիկացիները բաց եւ ազնիվ ընտրությունների են արժանի։