Վերջին հանգրվանը ինքնաոչնչացումն է

Վերջին հանգրվանը ինքնաոչնչացումն է

Հունական պոլիսների պատմությունը չափազանց կարևոր մի ճշմարտություն է փոխանցում մեզ, որն է՝ երբեք թույլ չտալ որևէ քաղաքական միավորի բացարձակ հեգեմոնիան, ինչպես միջազգային հարաբերություններում, այնպես էլ ներքաղաքական համակարգերում։ Բացարձակ հեգեմոնիայի վերջին հանգրվանը ինքնաոչնչացումն է, այսինքն, չեզոքացնելով իր բոլոր հակառակորդներին, այն ինքնասպանություն է գործում։

Ասվածից հետևում է, որ մշտապես պետք է տիրապետող լինի հակահեգեմոնիալ դաշինքների տրամաբանությունը, որի նպատակն է ձևավորել հավասարակշռության և փոխզսպման մեխանիզմներ։

Վերոհիշյալ մեխանիզմները Հայաստանում շատ թույլ են ձևավորված և ամեն պահ կարող են չեզոքացվել, ինչը չափազանց վտանգավոր մարտահրավեր է մեր հանրապետության համար։
Ես հասկանում եմ, թե ինչ է պետք անել, բայց դեռևս չգիտեմ, թե ինչպես։ Մի բան հստակ է․ Հայաստանում պետք է գործի արգոսյան հակահեգեմոնիալ դաշինքների տրամաբանությունը, որի մարմնավորումը՝ դեմոկրատական այլընտրանքն է։