Աշխարհի ամենաթանկ շունն արժե 5,8 միլիոն դոլար

Աշխարհի ամենաթանկ շունն արժե 5,8 միլիոն դոլար

Հայտնի է դարձել, թե ինչ արժի աշխարհի ամենաթանկ շունը։ Այն արժի 5,8 միլիոն դոլար։ Ճիշտ այդ գնով է կովկասյան հովվաշան եւ գայլի խաչասերումից ստացված շունը վաճառվել Հնդկաստանում՝ Սաթիշ ազգանունով մի շնաբույծի։ Սաթիշը հայտնի շնաբույծ է Հնդկաստանում եւ մշտապես ձեռք է բերում եզակի տեսակների շներ։

Նա Հնդկաստանի շնաբույծների ընկերակցության նախագահն է։ Ձեռք բերված կենդանին, թեեւ դեռ ութ ամսական է, սակայն կշռում է 75 կգ, ունի 76 սմ հասակ։ Սաթիշի նախորդ ձեռքբերումը՝ 3,25 միլիոն դոլարանոց «չաու-չաուն» էր, որը զարմանալիորեն նման էր պանդայի։ Ներկայումս հնդիկ շնաբույծի հավաքածուի մեջ կա 150 եզակի տեսակի շուն։