Հայազգի լեգենդար հետախույզի անունով Մոսկվայում փողոց է անվանակոչվել 

Հայազգի լեգենդար հետախույզի անունով Մոսկվայում փողոց է անվանակոչվել 

Մոսկվայի Նովոմոսկովյան Սոսենսկի վարչական շրջանում փողոց է անվանակոչվել խորհրդային հայազգի լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի անունով։ Մոսկվայի քաղաքապետի հրամանագրով նույն վայրում տեղադրվել է նաեւ քանդակագործ Ալեքսանդր Գոլովաչեւի եւ ճարտարապետ Օլեգ Յակովլեւի ստեղծագործությունն հանդիսացող Գեւորգ Վարդանյանի արձանը։

Նախաձեռնությունը Ռուսաստանի հայերի միությանն է եւ ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությանը։ Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Գեւորգ Վարդանյանի հարյուրամյակը։