Հայկ Մարությանը հանգիստ գնում է ցանկացած բակ, ոչ թե Ավինյանի նման պադավատներում պախկված

Անի Խաչատրյանին եթե լսենք, ապա իրենք էլ ընդդիմություն են, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ իրենք ընդդիմություն չեն և խաբել են իրենց ընտրողներին։ Այս մասին փետրվարի 11-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը՝ անդրադառնալով ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի հայտարարությանը, թե Հայկ Մարությանը վախկոտ է, շոուներ է անում, ուղեվարձի սխալ թվեր է ներկայացնում ժողովրդին:
Նա նշեց, թե շատ կուզի տեսնել` ինչպես է Տիգրան Ավինյանը, երբ քաղաքապետ չլինի, գնում բակեր. «Ես շատ կուզեմ տեսնել, երբ Տիգրան Ավինյանը չի լինի քաղաքապետ, ինչպես է գնալու միայնակ ման գալու բակերով, նայի պատուհաններին և ժողովրդից ձայն խնդրի, որ իրեն քվեարկեն։ Հայկ Մարությանը այնպիսի քաղաքապետ է եղել, որ այսօր հանգիստ մտնում է ցանկացած բակ, հանգիստ ժողովրդի մեջ է մտնում, ոչ թե իրենց պես պադավատներում պախկված է գնում:
Մեր ստորագրահավաքը ոչ թե ինչ-որ պադվալներում է տեղի ունեցել, ինչպես իրենց հանդիպումները, որտեղ որոշումներ են կայացնում, այլ ունեցել է բոլոր մարդկանց աչքի առաջ: Մեր բլանկում գրված է՝ պահանջում ենք մեկ ուղևորության համար 100 դրամ: Սա է մեր խնդրագիրը»։
Կարծիքներ