Բելառուսում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների հիմնական օրը քվեարկության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հունվարի 26-ին ընտրատեղամասերը բաց կլինեն ժամը 8:00-ից մինչև 20:00-ն»,- հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու, այդ թվում՝ ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է ավելի քան 30 տարի։
Ընտրացուցակներում ընդգրկված է ավելի քան 6,9 մլն մարդ։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գործում է 5325 տեղամաս, որից 207-ը՝ հիվանդանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում և ժամանակավոր բնակության այլ վայրերում։ Սակայն, այս ընտրությունների համար արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել։
Իշխանությունները դա բացատրել են, մասնավորապես, անվտանգությունն ապահովելու անկարողությամբ, ինչպես նաև 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով դիվանագիտական կորպուսի կրճատմամբ։
Կարծիքներ