Քոչարյանի դեմ կողմը չցանկացավ լսել ոստիկաններին (Տեսանյութ)

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Քոչարյանի դեմ կողմը չցանկացավ լսել ոստիկաններին (Տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում րոպեներ անց կմեկնարկի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Քոչարյանի կողմնակիցները և դեմ կողմը շարունակում են ակցիա իրականացնել դատարանի բակում։

Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ավտոմեքենայով մոտեցան և փորձեցին կողմերին իրազեկել հավաքների ազատության մասին օրենքի վերաբերյալ, սակայն Քոչարյանի դեմ կողմը երաժշտություն միացրեց և չէր ցանկանում լսել ոստիկաններին։ Հետո արդեն ոստիկանների հորդորից հետո երաժշտությունը անջատվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։