Human Rights Watch-ը կոչ է արել անկախ քննություն իրականացնել Բեյրութի պայթյունի հետ կապված

Human Rights Watch-ը կոչ է արել անկախ քննություն իրականացնել Բեյրութի պայթյունի հետ կապված

Միջազգային մասնագետները պետք է հրավիրվեն Լիբանան, որպեսզի անցկացնեն անկախ հետաքննություն Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հանգամանքները պարզելու համար։ Այս մասին հայտարարել է միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։ Քննությունը պետք է պարզի պատճառները եւ այն անձանց, ովքեր պատասխանատու են կատարվածի համար, ինչպես նաեւ պետք է տա խորհուրդներ, թե ինչ անել, որպեսզի հետագայում նման միջադեպերը չկրկնվեն։ Միջազգային մասնագետների մասնակցությամբ հետաքննությունը կարող է լինել լավագույն երաշխիքն այն բանի համար, որ կպարզվեն ողբերգության բոլոր պատճառները եւ քննությունը կանցկացվի օբյեկտիվ կերպով։ Կազմակերպությունը նաեւ հայտարարել է, որ լիբանանյան կառավարությունը պետք է ապահովի բոլոր տուժածների համար ազատ հասանելիությունը պարենի, ջրի եւ դեղորայքի հանդեպ, ինչպես նաեւ՝ ապահովվի պետք է բուժսպասարկման հասանելիությունը։ Բացի այդ, որեւէ օգնություն պետք է բաշխվի անաչառ կերպով, եւ անկախ որեւէ հանգամանքից։ Պետք է հատուկ ուշադրություն դարձնել առավել խոցելիների կարիքներին։