Ադրբեջանը հայտնում է հայ-ադրբեջանական սահմանին մարտերի մասին

Ադրբեջանը հայտնում է հայ-ադրբեջանական սահմանին մարտերի մասին

Haqqin.az-ը,հղում անելով պաշտպանության նախարարությանը, գրում է, որ հուլիսի 12-ի օրվա երկրորդ կեսից Թովուզի ուղղությամբ դիրքերը ենթարկվել են հրետակոծման, ընթանում են տեղական նշանակության մարտեր, երկուստեք կան մարդկային կորուստներ: Ըստ լրատվամիջոցի՝ ավելի հանգամանալի տեղեկատվություն կտարածվի ավելի ուշ:

Նշենք, որ  ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ  ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»: