Ո՞նց չասես՝ տղուդ հասակակիցն է, «հազար թակարդ կտրած» բիձա՛․․․

 Ո՞նց չասես՝ տղուդ  հասակակիցն է, «հազար թակարդ կտրած» բիձա՛․․․

Առաջին կինը բրիտանական պառլամենում՝ լեդի Նէնսի Աստորը, ով Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենավառ քաղաքական գործիչն էր, իր սրամտությամբ ու հանդգնությամբ չընկրկեց անգամ Ուիստոն Չերչիլի առաջ` երես առ երես հայտնելով իր անհամաձանությունը նրա քաղաքականության հետ:

Հայտնի են նրա սուր խոսքերի ‹‹փոխհրաձգությունը›› բրիտանական պրեմիերի հետ: Նրանց ընտանիքների միջև եղել է ջերմ բարեկամական հարաբերություններ: Սակայն Չերչիլի համակրանքը հանդուգն ամերիկուհու նկատմամբ նկատելիորեն սառեց, երբ վերջինս դարձավ պառլամենտի անդամ:
Մի անգամ Աստորը բարկացած նետեց Մալբորոյի հերցոգի հայտնի ժառանգի հասցեին. ‹‹Եթե ես ձեր կինը լիենի, թույն կլցնեի ձեր սուրճի մեջ››: ‹‹Իսկ եթե ես լինեի ձեր ամուսինը, կխմեի այն››,- վայրկենաբար հակադարձեց Չերչիլը:

Այ սա է քաղաքականության մեջ տղամարդկությունը, երբ տղամարդը, քաղաքական գործիչը,  ինչ պարագայում էլ լինի, մեծարում կնոջը։ Նման դրսևորման դեպքում հաղթում է տղամարդը, հաղթում է ուժը, որովհետև կինը չի վիրավորվում, կինը զգում է իրեն՝ անկախ քաղաքական գործունեությունից, կին, մայր, թագուհի։

Երբ 58 տարեկան, երեք զավակի հայր քաղաքական գործիչն անվայելուչ արտահայտություն է թույլ տալիս իր զավակի հասակակից կին քաղաքական գործչին՝ Արփինե Հովհաննիսյանին,  ի՞նչ անուն տալ։ Անդրանիկ Քոչարյան։ Բոլորս հիշում ենք նրան։  1990-1991թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ: 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ.՝ Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ.՝ ՀՀ վարչապետի խորհդական պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով: 2000-2005թթ.՝ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հկ ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ: 2008-2009թթ.՝ Երեւանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թվականից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» հկ նախագահն է: Նման ճանապարհ անցած մարդը, կարող եք ծանոթանալ այդ թվերի հոդվածները «հեղափոխականի մասին»,  իրեն համարում է «հեղափոխական», որովհետև 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Իրեն համարում է հեղափոխական և իր զավակի հասակակցին վիրավորում «կառապանի պես»։ Ո՞նց չասես՝ տղուդ հասակակիցն է, «հազար թակարդ կտրած» բիձա՛․․․

Մնում է մտածել, որ նախկին երիտասարդը ավարտելով պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը, իր ուղեղը կառավարվում է ավտոմատ, մարդկային հույզերն ու մտածողությունը անջատված են։

ՀԳ Անվայելուչ արտահայտությունը  չեմ հիշեցնում։