Թուրքիան ցանկանում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև․ Էրդողան

Թուրքիան ցանկանում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև․ Էրդողան

Թուրքիան ցանկանում է միջնորդ լինել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև՝ հանդես գալով տարածաշրջանում խաղաղության հաստատման դիրքերից և մտադիր է այդ թեման քննարկել Մոսկվայի և Կիևի հետ, Թուրքմենստանից վերադառնալիս, ինքնաթիռում հայտարարել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ թուրք լրագրողների հետ զրույցում ։

«Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու դիրքորոշմամբ, հատկապես, եթե խոսքն առաջին հերթին Ղրիմի թուրքերի մասին է։ Բազմիցս այդ հարցերը քննարկել ենք բարեկամ Ռուսաստանի և հատկապես պարոն Պուտինի հետ։ Մենք ցանկանում ենք, որպեսզի տարածաշրջանում պատերազմը չգերակայի, թող այս տարածքում ապագայում խաղաղություն տիրի»,- ըստ թուրքական «Yeni Şafak»-ի, ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան «միջնորդ կլինի այդ հարցում», խնդիրը կքննարկի Մոսկվայի և Կիևի հետ։ «Այդ բանակցությունները կզարգացնենք ինչպես Ուկրաինայի, այնպես էլ պարոն Պուտինի հետ։ Մենք ցանկանում ենք մասնակցել այդ հարցի լուծմանը»,- հայտարարել է Էրդողանը։