«Հրապարակ». Կառավարությունում առաջիկայում փոխատեղումներ են սպասվում

«Հրապարակ». Կառավարությունում առաջիկայում փոխատեղումներ են սպասվում

Կառավարությունում առաջիկայում փոխատեղումներ են սպասվում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Կենտրոնական բանկի նախագահ դառնալը, ըստ որոշ տեղեկությունների, կարելի է արդեն որոշված փաստ համարել։ Որ պահին որ նա տեղափոխվի ԿԲ, փոխվարչապետ կնշանակվի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Իսկ վերջինիս ղեկավարած մեգանախարարությունը, որքան էլ տարօրինակ է, կղեկավարի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Երեկ ողջ օրը Պետրոսյանը չպատասխանեց մեր զանգերին, որ այս «ուրախալի» լուրն անձամբ իրենից ճշտեինք, թեեւ կարելի է գուշակել, թե ինչ պատասխան կտար նա։