Դոնալդ Թրամփը Ջոն Բոլթոնին «դավաճան» է անվանել

Դոնալդ Թրամփը Ջոն Բոլթոնին «դավաճան» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին անվանել է «դավաճան»։ Նա կոչ է արել թույլ չտալ, որպեսզի Բոլթոնի գիրքը հրատարակվի։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։

Ըստ հրապարակման, Թրամփն ասել է, որ գրքում կա գաղտնի տեղեկություն, որը ամրապնդվում է Սպիտակ տան մասնագետների կողմից տրված եզրակացություններով, ըստ որոնց, որոշ տեղեկություններ, որոնք տեղ են գտել գրքում, գտնվում են «հույժ գաղտնի» տեղեկությունների մակարդակում։