Հանձնաժողովն արձանագրել է, որ եկամուտները չի համապատասխանել․ ՀՔԾ-ն մերժել է Հայկ Սարգսյանի նկատմամբ քրգործ հարուցել

Հանձնաժողովն արձանագրել է, որ եկամուտները չի համապատասխանել․ ՀՔԾ-ն մերժել է Հայկ Սարգսյանի նկատմամբ քրգործ հարուցել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է:

ՀՔԾ-ից սրա վեաբերյալ հայտնում են․ «Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հանցակազմի բացակայության հիմքով»։

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա նյութեր էին նախապատրաստվում։ 

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ ՀՔԾ-ի այդ որոշումից․ «Փաստացի, հանձնաժողովն արձանագրել է, որ եկամուտները չի համապատասխանել՝ օրինականության տեսանկյունից,  եւ եկամուտների հիմնավորում հանձնաժողովը չի ստացել։ Հիմա մնում է, որ դատախազությունը ներկայացնի, թե այ այս եկամուտն օրինական է եղել։»։

Հարցին, թե իրենց ձեռքի տակ եղած փաստերը չէին կարո՞ղ քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ, հանձնաժողովի նախագահը պատասխանեց․ «Նայած, թե այդ հանցակազմը ինչ են դիտարկել․․․Ես չեմ կարող նախաքննության մարմնի որոշման կայացման պատասխանավությունն ինձ վրա վերցնել, իմ լիազորությունների շրջանակում նշված է, որ կասկածի կամ չհիմնավորվելու դեպքում այդ ամբողջ խնդիրը պետք է ներկայացվի, ես ներկայացրել եմ»։

Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն» արձանագրել էր, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, ինչն էլ կասկած է առաջացրել։