Փրկարարները փլատակներից 10 մարդու են հանել

Փրկարարները փլատակներից 10 մարդու են հանել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո փրկարարները 10 մարդու են հանել փլատակների տակից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԻ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Այս պահի դրությամբ 10 անձի են հանել փլատակների տակից։ Սակայն որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասաց Կոստանյանը։

Հարցին, թե կա՞ հավանականություն, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան` Կոստանյանը պատասխանեց, որ հստակ չի կարող ոչինչ ասել։