50 տարի մահվան դատավճռին սպասելուց հետո արդարացվել է 

50 տարի մահվան դատավճռին սպասելուց հետո արդարացվել է 

Ճապոնիայի Սիդձիուոկա պրեֆեկտուրայի շրջանային դատարանը արդարացրել է կես դար մահվան դատավճռի սպասած 89-ամյա Իվաո Խակամատեին եւ պարտավորեցրել կենտրոնական կառավարությանը, որպես փոխհատուցում վճարել 217 միլիոն ճապոնական յեն կամ 1,44 միլիոն ամերիկյան դոլար։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Որոշումը կայացվել է այս տարվա հունվարին։ Փոխհատուցումը, ըստ պաշտպանական կողմի, վճարվելու է 47 տարի կալանքի տակ գտնվելու համար։ Խակամատային ձերբակալել էին 1966 թվականին՝ իր ղեկավարին ու նրա կնոջն ու երկու երեխաներին կողոպտելու եւ սպանելու մեղադրանքով։ 2014 թվականին պարզվել էր, որ Խակամատային ԴՆԹ-ն չի համապատասխանում սպանության վայրում հայտնաբերված արյան հետքերում առկա ԴՆԹ-ի հետ։

Գործի վերաքննությունը տեղի է ունեցել 23 թվականին եւ վերջնական վճռով որոշում է կայացվել Խակամատային արդարացնել 24 թվականին։ Դատարանը նաեւ ընդունել է, որ Խակամատայի մեղավորությունը փաստող երեք ապացույցներ կեղծվել են։ Արդյունքում՝ մոտ կես դար իր մահվան դատավճռին սպասող ճապոնացին ազատ է արձակվել եւ որոշվել է, որ նրան պետք է վճարվի փոխհատուցում։