Արտակարգ դեպք․Վարդենիսում կինը դանակահարել է ամուսնուն

Արտակարգ դեպք․Վարդենիսում կինը դանակահարել է ամուսնուն

Մենք տեղեկություններ ենք ստացել, որ օրերս Վարդենիս քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ կինը դանակահարել է ամուսնուն։ Նույն այդ տեղեկություններով՝ ամուսիններն այդքան էլ հաշտ չեն եղել, վիճաբանություն է ծագել կենցաղային հողի վրա, ինչի պատճառով կինը դանակահարել է ամուսնուն։

Ոստիկանությունից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին․ «Ժամը 20։50-ին հաղորդում է ստացվել Վարդենիսի բաժին, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1989 թվականին ծնված բնակիչ, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է 19։15-ի սահմաններում իրենց տանը՝ կնոջ հետ կատակելիս։ Վերջինս ձեռքին եղած դանակով պատահաբար որովայնը վնասել է։ Կինը ներկայացել է, հանցագործության գործիք հանդիսացող դանակը ներկայացրել է»։

Ոստիկանությունից նաեւ ավելացրին՝ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։