Ծնողը վախենում է ուսուցչից, ուսուցիչը վախենում է տնօրենից, տնօրենը՝ նախարարից, ոչինչ չի փոխվել

Ծնողը վախենում է ուսուցչից, ուսուցիչը վախենում է տնօրենից, տնօրենը՝ նախարարից, ոչինչ չի փոխվել

Գրել էինք, որ Ազգային ժողովի դիմաց միանգամից երկու բողոքի ակցիա է մեկնարկել։ Հագուստ ներկրող քաղաքացիներից բացի այստեղ ակցիա են իրականացնում նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները։

Բողոքի ակցիան աջակցություն է ԱԺ լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի։ Ակցիան առաջնորդում է Դավիթ Խաժակյանը։ Քիչ առաջ ակցիայի մասնակիցներին մոտեցավ նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Շնորհակալ եմ, որ հավաքվել եք ու ցույց եք տալիս ձեր դժգոհությունը։ Սա այնքանով է կարևոր, որ Ազգային ժողովի ամբիոնից սուտ է խոսվում այն մասին, թե չկա վախի մթնոլորտ։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս անվստահության հարցը բարձրացվել է նաեւ նրա համար, որ նախկինում գոյություն ունեցող վախի մթնոլորտը չի վերացել։ Ծնողը վախենում էր ուսուցչից, ուսուցիչը վախենում էր տնօրենից, տնօրենը՝ նախարարից։ Այս վախի ամբողջական շղթան այսօր էլ է գործում։ Չի վերացել , քանի որ կամք չի դրսեւորվել այն վերացնելու համար։ Եթե այս վախի մթնոլորտը չլիներ, հավատացեք, որ այսօր շատ ուսանողներ, դպրոցականներ ևս կմիանային։ Բոլորը վախենում են կորցնել աշխատանքը»,- իր ելույթում ասաց Սամսոնյանը։