Այս մարդը առանց ստի, խաբելու չի կարո՞ղ ապրել․․․

Այս մարդը առանց ստի, խաբելու չի կարո՞ղ ապրել․․․

Նիկոլ Փաշինյանը Սյունիքի գյուղերում սահմանազատումը որպեսզի ավելի պատկերավոր բացատրի, ինչ որ նկարներ է ցույց տալիս, որտեղ փշալարեր են տեղադրված։ Իբր թե փշալարից այս կողմ ապահով Հայաստանն է ու գյուղացիներին ոչ մի վտանգ չի սպառնում։

Բագրատ Սրբազանի մամլո ասուլիսն էի լսում, ասում է, որ այս պահի դրությամբ նման բան չկա։ Այսինքն փշալարերով նկարները, որոնք Փաշինյանը Ներքին Հանդի, Ճակատենի և թշնամու կողմից բզկտված այլ գյուղերի գյուղացիներին է ներկայացնում, գոյություն չունեն։ Նման բան չկա,- ասում է Սրբազանը․ «Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար, գնալու եմ իմ աչքով տեսնելու, թե այդ ի՞նչ ցանկապատեր են, ի՞նչ փշալարեր են, որ մեր ամրությունն են ապահովելու: Հիմա դրանք գոյություն չունեն: Միգուցե ինչ-որ մի հատվածում դրել են, նկարել են, ես կարծում եմ՝ դա էլ է սուտ»։

Չնայած բոլորս էլ գիտենք, որ փշալարը կամ ծառը չէ, որ պաշտպանելու է ՀՀ անվտանգությունը, բայց հարց է առաջանում՝ այդ մարդը առանց ստի, խաբելու չի կարո՞ղ ապրել․․․ Կամ ո՞րն է ստելու իմաստը։ Ես նրա հանդիպումն էի նայել Ճակատենում, որտեղ հիմնականում ծեր կանայք էին, հենց իրենք էլ ասում էին, որ գյուղում երիտասարդ չի մնացել, 140 տնից 40 տուն է բնակվում․․․ Ինչևէ, աչքիս առաջ եկավ նրա հանդիպումները Ճակատենում, Ներքին Հանդում ու գոնե ինձ համար պարզ էր, թե Փաշինյանն ինչու է ստել։ Հոգեբանության մեջ գոյություն ունի տարիքային վախեր, որոնք լինում են անձի զգայուն փուլերում։ Ծերերն ու երեխաները, նաև հիվանդները ապահովության զգացում են ուզում ունենալ։ Ուզում են իրենց ապահով զգալ։ Փաշինյանը ի ցույց է դրել ամենապրիմիտիվ հնարքը՝ փշալարարերը, որ տարեցներն իրենց ապահով զգան։ Մտածեն, որ իրենց մոտ էլ նման փշալարեր կլինեն ու իրենք գոհ կմնան։

Հնարքը պրիմիտիվ է շատ, բայց եթե նկատի ունենանք, որ այդ մարդիկ տեղեկատվությունից, աշխարհից կտրված մարդիկ են ու տարիքներն էլ զգայուն է, չհաշված, թե ինչ վախերի միջով են ամեն օր անցնում, պիտի հասկանալ, որ նա խաղում է մարդկանց ամենանուրբ հույզերի, վախերի վրա․․․ Ահա թե ինչ է ասում․ «Տեսեք, որ բարեհաջող հասնենք ստեղ սահմանազատման, այստեղ էլ Ոսկեպարի նման փշալարեր կդնենք, ու կովը հասնի էլ չի անցնի։ Բացառված է, որ անցնի, համ էլ կողը սկզբունքորեն չի կարող հասնել այստեղ, մինչեւ այդ սահմանապահներն են կանգնած»։