Հիշի՛ր Նապոլեոնի պարտությունը Ռուսաստանից․ Վոլոդինը՝ Մակրոնին

Հիշի՛ր Նապոլեոնի պարտությունը Ռուսաստանից․ Վոլոդինը՝ Մակրոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձում է նոր գլոբալ հակամարտություն հրահրել՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու մասին իր հայտարարություններով։ Այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, նշելով, որ Ֆրանսիայի ղեկավարը պետք է հիշի Նապոլեոն Բոնապարտի պարտությունը։

«Անձնական իշխանությունը պահպանելու համար Մակրոնն ավելի լավ բան չգտավ, քան երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելը։ Նրա նախաձեռնությունները վտանգավոր են դառնում Ֆրանսիայի քաղաքացիների համար»,- գրել է Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։ 

Նա նաեւ նշել է, որ Մակրոնը պետք է հիշի Նապոլեոն Բոնապարտի պարտությունը, ում բազմահազարանոց բանակը 19-րդ դարում պարտություն կրեց Ռուսաստանի կողմից։

Վոլոդինն ընդգծել է, որ Մակրոնի վարկանիշն այժմ ռեկորդային ցածր է։ Դա պայմանավորված է տնտեսական խնդիրներով և բողոքի ակցիաներով։ 

Հիշեցնենք, որ Մակրոնն առաջարկել է ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել Ուկրաինա, ինչը բուռն քննադատության արժանացավ համաշխարհային առաջնորդների, այդ թվում ՝ Փարիզի մերձավոր դաշնակիցների կողմից։