Իրականում ինչու են Շահրամանյանին կանչել հարցաքննության

Իրականում ինչու են Շահրամանյանին կանչել հարցաքննության

«Ոչ թե Սամվել Շահրամանյանը կասկածվում է ինչ-որ կոռուպցիոն հանցագործության մեջ, դրա համար է կանչվել հարցաքննության, այլ ընդամենը այն բանի համար, որ նա համապատասխան հաղորդում է ներկայացրել»: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի պաշտպանը:

«Համացանցում բոլորս էլ տեսել ենք, որ մամուլում եղել են հրապարակումներ Արցախում մեքենաների, գումարների յուրացման վերաբերյալ։ Սամվել Շահրամանյանն այդ ամենի մասին հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե: Սա առաջին դեպքը չէ, որ Սամվել Շահրամանյանին կանչում են հարցաքննության, 1,5-2 ամիս առաջ եւս հրավիրվել է ՔԿ եւ հարցաքննվել»,- ասաց նա: