Խառը տիպի մենամարտերի մարզիկը բաց ձեռքերով մարտի է դուրս եկել եւ ավարտել հաղթանակով

Խառը տիպի մենամարտերի մարզիկը բաց ձեռքերով մարտի է դուրս եկել եւ ավարտել հաղթանակով

Լեհաստանում տեղի ունեցած Խառը տիպի մենամարտերի Wotore 2 մրցաշարի ժամանակ երեսունվեցամյա Միխալ Պաստեռնակը բաց ձեռքերով մեկ երեկոյում երեք հաղթանակ է տոնել եւ դարձել չեմպիոն։ Մենամարտերն էլ ավարտել է վաղաժամ։ Եզրափակչում նա հաղթել է Կացպեր Միկլոշին՝ խեղդման հնարք գործադրելով։

Մենամարտերը եղել են ոչ միայն բաց ձեռքերով, այլ նաեւ չեն ունեցել քաշային կատեգորիաների բաժանում։ Բոլոր մենամարտերը եղել են ցուցադրական։ Արդյունքները չեն արտացոլվել մարզիկների պաշտոնական ակտիվի վիճակագրության վրա։