Մանթաշցիները կրկին ճանապարհ են փակելու

Մանթաշցիները կրկին ճանապարհ են փակելու

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր առավոտյան Շիրակի մարզի Մանթաշ գյուղում գյուղացիները փակել էին միջպետական ճանապարհը, պահանջում էին, որ ոռոգման ջուր ստանան։

Գյուղացիների հետ բանակցել էր գյուղապետը, որից հետո գյուղացիները բացեցին ճանպարհը, սակայն մի պայմանով՝ եթե օրվա մեջ ոռոգման ջուր չստանան, վաղը կփակեն բոլոր ճանապարհները։ 

Քիչ առաջ գյուղի բնակիչներից տեղեկացանք, որ ոռոգման ջուրը չեն տվել, և գյուղացիները որոշել են վաղը կրկին դուրս գալ փողոց: Նրանք այս անգամ վճռական են տրամադրված և կրկին փակելու են միջպետական ճանապարհը, այնքան, մինչև իրենց պահանջը չբավարարվի: