Տեղեկություն չկա՝ ով կփոխարինի Վանեցյանին

 Տեղեկություն չկա՝ ով կփոխարինի Վանեցյանին

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո ԱԱԾ խոսնակ Վահագն Բոյաջյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ՝ ով պետք է փոխարինի Վանեցյանին․ «Չեմ կարող ասել, տեղեկություն չունենք։ Էդ մասին մենք բան չենք կարող ասել, երևի պետք է կառավարությունը հայտարարի»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ քիչ առաջ հայտարարեց Արթուր Վանեցյանի հրժարականի մասին։