ՀՖՖ-ն բանակցություններ է սկսել «Կրասնոդարի» ֆուտբոլիստի հետ

ՀՖՖ-ն բանակցություններ է սկսել «Կրասնոդարի» ֆուտբոլիստի հետ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է բանակցությունները 20-ամյա Էդուարդ Սպերցյանի հետ, որը հանդես է գալիս ռուսական «Կրասնոդարի »կազմում:

«Անընդհատ դրսից ֆուտբոլիստների ներգրավվել հնարավոր չէ և մենք առաջին հերթին նպատակասլաց պետք է պատրաստենք մեր սերունդը: Բայց մենք իրոք նպատակային աշխատանք կատարեցինք։ Այդ ընթացքում՝ մինչև հրավիրելն անձամբ խոսել եմ թե՛ Դավիդ Յուրչենկոյի, թե՛ Խորեն Բայրամյանի հետ։ Կարողացել ենք ցույց տալ, որ նոր նախագծում ենք։ Մարզիչն է շփվել բոլոր ֆուտբոլիստների հետ, որոնց ցանկանում էր հրավիրել։ Եվ իրոք արդյունավետ ստացվեց, քանի որ նրանք իրենց լուման ունեցան այս հաղթանակում։ Ինչ վերաբերում է նոր ֆուտբոլիստներին, ապա այո, կա ցուցակ և մենք աշխատանք տանում ենք նրանց հավաքական հրավիրվելու ուղղությամբ։

Որոշների հետ ես անձամբ շփվել եմ, մասնավորապես՝ Էդուարդ Սպերցյանի հետ և պայմանավորվել ենք արդեն առարկայական շփվել հաջորդ տարվա սկզբին։ Այլ ֆուտբոլիստների հետ որոշակի կոնտակտներ կան։ Ժամանակի ընթացքում անպատճառ կներկայացնենք արդյունքները։ Դրանք առաջին հերթին կապված են գլխավոր մարզչի ցանկությունների հետ՝ որ դիրքում ինչ ֆուտբոլիստ է նրան հարկավոր»,-ասաց նա՝ հավելելով, որ Կապառոսը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի առաջնությանը՝ մեծ թվով ֆուտբոլիստների ներգրավելով նաև այնտեղից։