Հեծանիվը համերաշխություն է, հեծանիվը ներշնչանք է. Փաշինյան

Հեծանիվը համերաշխություն է, հեծանիվը ներշնչանք է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել մի խումբ քաղաքացիների հետ վաղ առավոտյան կայացած հերթական հեծանվային զբոսանքից։

Հրապարակմանը կից Փաշինյանը գրել է․ «Այսօր տեղի ունեցավ մեր երկրորդ հեծանվային զբոսանքը Երեւանում՝ 15 կմ: Հեծանիվը համերաշխություն է, հեծանիվը ներշնչանք է, հեծանիվը հաճույք է։ Կեցցե’ հեծանիվը։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են միանալ մեր հեծանվային ակումբին, թող իրենց անուն ազգանունը, հեռախոսի համարը եւ հեծանիվի հետ իրենց լուսանկարն ուղարկեն nikolpashinyan@gmail. com էլ . հասցեով»։