Այրվում է «Դոլմամա» ռեստորանի շենքը (ֆոտո)

Այրվում է «Դոլմամա» ռեստորանի շենքը (ֆոտո)

Խոշոր հրդեհ է բռնկվել Պուշկինի փողոցում։ Այրվում է «Դոլմամա» ռեստորանի տանիքը։ Այստեղ են հրշեջները, հավաքվածների մեջ նկատեցինք նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան: