Կստեղծեն պարենային անվտանգության հարցերով զբաղվող դաշինք

Կստեղծեն պարենային անվտանգության հարցերով զբաղվող դաշինք

«Մեծ Յոթնյակի» երկրները համաձայնեցրել են պարենային անվտանգության հարցերով զբաղվող միջազգային դաշինք։ Այս մասին հայտնում է DPA-ն։ Նոր կառույցը կզբաղվի աշխարհի բնակչությանը պարենի մատակարարման հարցերով։

Նշենք, որ նման անհրաժեշտություն առաջացել է, քանի որ Ուկրաինայում ընթացող պատերազմը առաջացրել է աշխարհում հացահատիկային դեֆիցիտ։ Spiegel պարբերականն էլ գրում է, որ ստեղծվող դաշինքը կրկնօրինակելու է ՄԱԿ-ի պարենային ծրագիրը, որը միջազգային մանդատ ունի։