Համացանցը պետք է ենթարկվի հասարակության բարոյական օրենքներին․ Վլադիմիր Պուտին

Համացանցը պետք է ենթարկվի հասարակության բարոյական օրենքներին․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համացանցը պետք է ենթարկվի հասարակության բարոյական օրենքներին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նա ասել է, որ համացանցն արդեն կյանքի բոլոր ոլորտներ է թափանցել եւ հետեւաբար պետք է վերահսկվի ոչ միայն ձեւական իրավաբանական կանոնների, այլ նաեւ բարոյական օրենքներին։ Հակառակ դեպքում, ըստ Պուտինի, հասարակությունը կսկսի ինքնաոչնչանալ։ Նա նաեւ կոչ է արել իրավապահներին ավելի ակտիվորեն մոնիթորինգ անել համացանցը։