Բեռլինում քննադատել են ԱՀԿ-ից ԱՄՆ դուրս գալը

Բեռլինում քննադատել են ԱՀԿ-ից ԱՄՆ դուրս գալը

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը քննադատել է ԱՄՆ կողմից կայացրած որոշումը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու մասին։ «Որոշելով դադարեցնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ՝ Միացյալ Նահանգները ոչ ճիշտ ժամանակին սխալ ուղերձ են հղում»,- ասել է մասնավորապես ասել է գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հավելելով, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն, եւ ոչ թե ազգային միաձնյա մոտեցում։

Մաասը նաեւ նշել է, որ անշուշտ կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում անհրաժեշտ դասեր քաղում են եւ անհրաժեշտ բարեփոխումներն իրականացվում, սակայն կարեւորը այսօրվա թիվ մեկ խնդիրը հաղթահարելն է։