Նավթի համաշխարհային գները սկսել ենաճել

Նավթի համաշխարհային գները սկսել ենաճել

Նավթը համաշխարհային շուկայում սկսել է թանկանալ այն բանից հետո, երբ Ամերիկյան նավթի ինստիտուտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նավթային պաշարները նկատելիորեն նվազել են։ Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների մեկ բարելի գինը աճել է 0,51 տոկոսով եւ կազմել 43,12 դոլար։ WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը օգոստոսյան ֆյուչերսների համար, բարձրացել է 0,5 տոկոսով եւ հասել 40,49 դոլարի։