«Հրապարակ». Հիմա էլ թելեթոն է վարելու

«Հրապարակ». Հիմա էլ թելեթոն է վարելու

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 26-ին․ հոկտեմբերի վերջին այս մասին հաղորդեց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Նորությունն այն է, որ հիմնադրամի ամենամյա թելեթոնը՝ ի նպաստ Արցախի, վարելու է ղարաբաղյան նոր պատերազմի «աստղ», ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, որին գործուղում են արտերկիր՝ փող հավաքելու: Մեկ ամիս շարունակ հայկական բանակի հաղթանակների ու հաջողությունների մասին ազդարարող, հիմնականում իրականությունից տրամագծորեն տարբերվող ինֆորմացիա հանրությանը մատուցող Արծրուն Հովհաննիսյանի հետ մեծ գումարների հանգանակության հույսեր են կապում։ Մենք հետաքրքրվեցինք՝ իսկ այդ օրերին ո՞վ է ռազմի դաշտի մասին տեղեկատվությունը հանրությանը հաղորդելու։ Արծրուն Հովհաննիսյանը գրավոր պատասխանեց. «Կանենք: Դա էլ կանենք, նա էլ կանենք»: