Արման Բաբաջանյանը չի բացառում նոր քաղաքական ուժի ստեղծումը

Արման Բաբաջանյանը չի բացառում նոր քաղաքական ուժի ստեղծումը

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Հիշեցնենք, որ նա մի քանի օր առաջ հայտարարեց ԼՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին եւ այս օրերին բոլորին մի հարց էր հետաքրքրում՝ արդյոք նա մանդատը վա՞յր է դնելու։ ԼՀԿ ղեկավարն ու անդամները նման կոչեր էին անում՝ հիշեցնելով, որ նա խորհրդարան է անցել համամասնական ցուցակով եւ մանդատի համար պարտական է միայն ԼՀ կուսակցությանը։

Այսօր նա լրագրողներին ասել է, որ մանդատը վայր չի դնելու։ Մեր լրագրողի հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք նոր քաղաքական ուժ ձեւավորել։ Նա պատասխանել է․ «Այս պահին նման զարգացումներ չկան, բայցչեմ բացառում»։