Հարություն Մանուչարյանն ազատ կարձակվի

Հարություն Մանուչարյանն ազատ կարձակվի

Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը շուտով ազատության մեջ կլինի։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 8–ին մերժել է Հարություն Մանուչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Հարություն Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին վաղ առավոտյան կալանավորվել էր Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանը:

Մանուչարյանին մեղադրանք է ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 10-ին (պաշտոնեական կեղծիքը)  մասերի հատկանիշներով։ Նրա վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։